Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: