Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների», - ասված է հաղորդագրությունում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն