Մոլդովայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել

Մոլդովայի գլխավոր դատախազ Գորնելուի Գուրին, արխիվ

Մոլդովայի գլխավոր դատախազ Գորնելուի Գուրինը հրաժարական է տվել:

Նախօրեին երկրի խորհրդարանը որոշել էր սահմանափակել դատախազության լիազորությունները: Պատգամավորները համաձայնություն են տվել հակակոռուպցիոն գրասենյակի և դատական համակարգի օղակի միավորման վերաբերյալ կառավարության առաջարկին: Օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունից հետո դատախազությունը զրկվում է որոշ իրավասություններից: