Թբիլիսիում կրակել են ընդդիմադիր գործչի վրա

Ալեքսի Պետրիաշվիլի, արխիվ

Թբիլիսիում կրակել են վրացական ընդդիմադիր «Ազատ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ, նախկինում Եվրոպական ինտեգրման հարցերի նախարար Ալեքսի Պետրիաշվիլիի վրա:

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, ընկերոջ գերեզմանին այցի գնացած ընդդիմադիր գործչի վրա հարձակվել են գերեզմանոցի մերձակայքում և կրակել նրա ոտքերի ուղղությամբ: Բժիշկները Պետրիաշվիլիի վիճակը գնահատում են ծանր, սակայն, վերջինիս կյանքին վտագ չի սպառնում: