Հայաստանի ճանապարհները հիմնականում բաց են

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: