Ժամը 13:30 Ազգային ժողովում մեկնարկում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը:
Թեկնածուն, հիշեցնենք, մեկն է՝ իշխող Հանրապետականի կողմից առաջադրված արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Ընտրվելու համար նրան անհրաժեշտ է ստանալ 79 ձայն:
Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները հայտնել են, որ իրենց պատգամավորները ազատ քվեարկություն կկատարեն, Հայ ազգային կոնգրեսը քվեարկությանը չի մասնակցելու, «Ժառանգություն» խմբակցության անունից քվեարկության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել: