Ծառայողական խորհրդակցություն ԼՂ ռազմական գերատեսչությունում

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան

Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են համաբանակային կարևորության մի շարք հարցեր:

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հատուկ շեշտվել է ուսումնական փուլի առաջին շաբաթվա ընթացքում զորամասերում և ստորաբաժանումներում տարվա պատրաստության պլանով անցկացված գործընթացների համալիրը, անդրադարձ է կատարվել զորքերում իրականացված մարտավարաշարային պարապմունքների կազմակերպմանը և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումներին ու թերացումներին, զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:

Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա և դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: