Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառ ճանապարհը՝ դժվարանցանելի

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: