Ադրբեջանի ու Իրանի միջև վիզային ռեժիմը դյուրացվում է

Իրանի և Ադրբեջանի դրոշները

Ադրբեջանը չի վերացնի վիզային ռեժիմը Իրանի հետ, փոխարենը կողմերը համաձայնության են եկել դյուրացնել այն։ Այդ մասին հայտարարել է Իրանի կապի և տեխնոլոգիաների նախարար, Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Վաեզին հայտնել է, որ վաղը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարելիք այցի շրջանակում նախատեսվում է երկու երկրների միջև համագործակցության վերաբերյալ տասը փաստաթղթերի ստորագրում։ «Դրանք կնպաստեն երկու երկրների միջև կապերի զարգացմանը», - ասել է իրանցի նախարարը։