Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ այսօր ժամը 15-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այդ մասին ասված է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում: