Եվս մեկ պայթյուն Թուրքիայում․ զոհվել է վեց զինվոր

Վեց զինվոր զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բանակը հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների տեղադրած և գործի գցած պայթուցիկ սարքի թիրախն է դարձել զինվորական ավտոշարասյունը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ: