Հանկարծամահ է եղել Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին ղեկավարը

Նիկիտա Կամաևը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, նոյեմբեր, 2015թ․

Աշխատանքից ազատումից երկու ամիս անց հանկարծամահ է եղել Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին ղեկավար Նիկիտա Կամաևը, ում անունը դոպինգային սկանդալի կիզակետում էր:

Երկու շաբաթ առաջ էլ մահացել է գործակալության նախկին գործադիր տնօրենը՝ Վյաչեսլավ Սինևը:

Հիշեցնենք, Ռուսաստանը ջանում է համոզել միջազգային պաշտոնյաներին վերանայել գործակալության աշխատանքի կասեցումը, ինչը վտանգում է երկրի մասնակցությանը ամառային Օլիմպիական խաղերին: