ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան

Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

Պաշտոնական այցով Ադրբեջանում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ափաթուրայը Ադրբեջան է ժամանել երեկ երեկոյան։ Այսօր առավոտից մեկնարկել են հատուկ ներկայացուցչի պաշտոնական հանդիպումները։

Ափաթուրայը Բաքվում հանդիպելու է, մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։