ԼՂ նախագահն ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանին 

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Ղարաբաղի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն և ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: