Անցած տարի Աֆղանստանում 11 հազար խաղաղ բնակիչ է սպանվել կամ վիրավորվել․ ՄԱԿ

Աֆղանստանի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, արխիվ

ՄԱԿ-ի այսօր հրապարակած զեկույցում նշված է, որ 2015 թվականին Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների պատճառով 11 հազար քաղաքացիական անձինք են սպանվել կամ վիրավորվել: Սա վատթարագույն տվյալն է 2009 թվականից ի վեր, երբ ՄԱԿ-ը սկսեց վիճակագրական տվյալներ հավաքել Աֆղանստանում բռնություններից տուժածների վերաբերյալ: