Իրանական գազը Վրաստան հասցնելու տարբերակներում նշվում է նաև հայաստանյան երթուղին

Վրաստանում Իրանի դեսպան Աբաս Տալեբի-Ֆարն ասել է, թե իրանական գազը Վրաստան հասցնելու տեխնիկական հնարավորություններն առկա են: Նա հավանական երթուղիների մի քանի տարբերակ է նշել՝ ասելով, թե կարելի է օգտագործել Հայաստանի կամ Ադրբեջանի ենթակառուցվածքները:

Նրա նշած երրորդ հնարավորությունը Իրանի, Վրաստանի, «Գազպրոմ»-ի և Հայաստանի միջև փոխանակում կատարելն է․ դա, ըստ դեսպանի, ամենահավանական տարբերակն է: