ԼՂ ՊՆ. Շփման գծում լարվածությունն աճել է

Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /10 արկ/, ՌՊԳ-7 /8 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/, ՀՀՆ-9 /1 արկ/ և ԳՊ-25 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4 հազար 500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: