Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Լեռնային Ղարաբաղի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը, որին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: