Նավալնին դատի է տվել Պուտինին

Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով նրան «կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքը խախտելու մեջ։ Այդ մասին ընդդիմադիր գործիչը գրել է իր բլոգում։