Նյու Հեմփշիրում նախնական ընտրություններում հաղթեցին Թրամփը և Սանդերսը

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Նյու Հեմփշիր նահանգում տեղի ունեցած նախնական ընտրություններում հաղթել են հանրապետականներից միլիարդատեր Դոնալդ Թրամփը, դեմոկրատներից սենատոր Բերնի Սանդերսը։

Սանդերսին աջակցել են դեմոկրատ ընտրողների 60 տոկոսը, Թրամփին՝ հանրապետական ընտրողների 35 տոկոսը։