ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր ներկայությունը Բալթյան տարածաշրջանում

Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոն զրուցում է Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ, արխիվ

Մեծ Բրիտանիան ևս հինգ ռազմանավ կտեղակայի Բալթիկ ծովում: Բրիտանական «Գարդիան»-ի հաղորդմամբ, այդպիսով ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր ներկայությունը տարածաշրջանում:

Մերձբալթիկա կուղևորվեն նաև 6 հազար բրիտանացի զինծառայողներ, որոնք կտեղակայվեն Ռուսաստանի հետ սահմանակից վեց երկրներում: «2016 թվականին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու Բալթյան տարածաշրջանին», - հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը։