ԵՄ-ն ռուսալեզու լրատվական կայք է թողարկում

Եվրամիության դրոշը

Եվրամիության արտաքին կապերի ծառայությունը ռուսալեզու լրատվական կայք է թողարկում։

Բրյուսելը ռուսալեզու լսարանին խոստանում է տեղեկատվություն տրամադրել պատժամիջոցների, Ուկրաինայի մասին, ինչպես նաև բացահայտել ռուսական ապատեղեկատվությունը։

Եվրամիության արտաքին կապերի ծառայությունը կայքում տեղադրած հայտարարությամբ հայտնում է, որ Եվրոպական միության համար կարևոր է իր քաղաքականությունը լսելի և հասկանալի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են ռուսերեն լեզվով կարդալ։ Բացի այդ, ծառայությունը խոստանում է այսուհետ պարբերաբար նյութեր պատրաստել և բացահայտել ապատեղեկատվությունը։