«Քաղաքացիական պայմանագիր»-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «սեփական ցուցակով»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները մամուլի ասուլիսի ժամանակ, արխիվ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի: Այդ մասին հաղորդում է կուսակցությունը՝ վկայակոչելով իր քաղաքական խորհրդի փետրվարի 6-ի որոշումը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի և անհատների՝ կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ», - ասված է կուսակցության այսօրվա հաղորդագրությունում: