Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է ԼՂ «Մարտական ծառայություն» մեդալով

Հայ զինվորը դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ: Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Սիմոն Ճավռշյանը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: