ԵԱՀԿ առաքելության դիտարկումը շփման գծում անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ դիտարկման ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավարևելյան ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: