Իրանում լրագրող է ձերբակալվել

Բահման Դարոլշաֆայի, արխիվ

Թեհրանում ձերբակալվել է իրանցի լրագրող և թարգմանիչ Բահման Դարոլշաֆային: Ձերբակալության պատճառները դեռ չեն հրապարակվել:

Ամիսներ առաջ Իրանի անվտանգության աշխատակիցները հարցաքննել էին լրագրողին: Տարիներ շարունակ Լոնդոնում ապրելուց հետո, իրանցի լրագրողը երկու տարի առաջ վերադարձել էր հայրենիք: Ավելի քան 5 տարի նա աշխատել էր BBC-ի իրանական ծառայությունում, որին Իրանում մեղադրում էին սուտ լուրեր տարածելու մեջ: