Գեորգի Կուտոյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ:

Հրամանագրի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Մինչ նոր նշանակումը Կուտոյանը զբաղեցնում էր նախագահի օգնականի պաշտոնը, որից ազատվել է Սերժ Սարգսյանի նույն օրվա կարգադրությամբ, ընդգրկված է եղել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։