Պենտագոնը ցանկանում է 35 տոկոսով մեծացնել իր բյուջեն

ԱՄՆ պաշտպանության նախարարության շենքը՝ Պենտագոնը, Արլինգթոն, Վիրջինիա նահանգ

Պենտագոնին ավելի շատ միջոցներ են պետք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու, նաև Արևելքում Հյուսիսատլանտյան դաշինքը ընդարձակելու համար:

Այսօր Պենտագոնը կներկայացնի 2017 թվականի բյուջեն, որտեղ հենց այս ծախսերն են նշված լինելու և որը 35 տոկոսով գերազանցելու է 2016-ի բյուջեն:

583 միլիարդ դոլար բյուջեում 59 միլիարդը չնախատեսված ծախսերի համար է՝ Աֆղանստանում ռազմական գործողությունների համար, ավելի քան 7 միլիարդ դոլար կպահանջվի Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում: