Հոլանդիան պատրաստվում է արտաքսել ալբանացի ներգաղթյալներին

Փախստականներ Եվրոպայում, արխիվ

Նիդերլանդների իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են արտաքսել այն ներգաղթյալ ալբանացիներին, որոնց ապաստան տրամադրելու դիմումները մերժվել են:

Վերջին 4 ամսում ապաստան տրամադրելու խնդրանքով Հոլանդիայի իշխանություններին է դիմել 750 ալբանացի:

Եվրամիության մի շարք երկրներ ևս, այդ թվում՝ Գերմանիան, վերջերս որոշել են խստացնել միգրանտների հարցը: