Ռուսական կործանիչը Սև ծովի վրա մոտեցել է ԱՄՆ օդուժի ինքնաթիռին

Ռուսական Սու-27 կործանիչը թռիչքի ժամանակ, արխիվ

Հունվարի 25-ին Սև ծովի վրա ռուսական ռազմական օդանավը թռել է ԱՄՆ-ի օդուժի հետախուզական ինքնաթիռին շատ մոտ «ոչ անվտանգ կերպով»: Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը այժմ հետաքննում է միջազգային օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը։