Financial Times-ի լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն

Financial Times-ի լոգոն

Financial Times հեղինակավոր պարբերականի լրագրողները 24-ժամյա բողոքի ակցիա կանցկացնեն: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

Սա առաջին բողոքի նման գործողությունը կլինի վերջին 30 տարիների ընթացքում:

Թերթի աշխատակիցները դժգոհում են նոր սեփականատիրոջ՝ ճապոնական կորպորացիայի գործողություններից, որի որոշմամբ՝ աշխատողների կենսաթոշակային ֆոնդից տարեկան 6 միլիոն դոլար պետք է հատկացվի պարբերականի ծախսերը հոգալու համար: