Ռուսաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր Մոսկվայում ընդունել է իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռահիմփուրին։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ։ Առանձնահատուկ անդրադարձ է եղել Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի իրականացմանը։