Իրանի ԱԳ փոխնախարարը կարևորում է կայունությունը տարածաշրջանում

Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկեն երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Արաղչին կարևորել է կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում՝ հնարավոր բոլոր վտանգների, այդ թվում՝ ահաբեկչության ու աղանդավորության դեմ պայքարելու համար: