Սիրիայի հարցով բանակցությունները՝ հունվարի 29-ին

ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրա, արխիվ

Սիրիայի ճգնաժամի շուրջ բանակցությունները կմեկնարկեն հունվարի 29-ին: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան՝ հավելելով, որ արդեն այսօր հրավերներ կուղարկվեն:

Բանակցությունների առաջին փուլը, ըստ բանագնացի, կտևի երեք շաբաթ, իսկ հաջորդող գործընթացը՝ մոտ կես տարի: