Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, արխիվ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ում այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու: Այս մասին գրել է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Բլումբերգի մերձավոր շրջապատի անանուն աղբյուրներին:

Թերթի համաձայն, Բլումբերգը իր խորհրդականներին հանձնարարել է նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ նախընտրական ռազմավարություն մշակել: The New York Times-ի տվյալներով, ընտրություններին մասնակցելու վերջնական որոշումը Բլումբերգը կկայացնի մինչև մարտի սկիզբը: