Դավութօղլուն հակադարձում է Բայդենի հնչեցրած քննադատությանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում համագործակցել Սիրիայի քրդերի ամենաազդեցիկ ուժի` «Ժողովրդական միության կուսակցության» (PYD) հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` հակադարձելով Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարությանը, ըստ որի «Անկարան չպետք է հավասարության նշան դնի Թուրքիայում գործող «Քրդական աշխատավորական կուսակցության» և Սիրիայի քրդերի միջև»:

«Երբ հայտարարում են, որ այդ երկու խմբավորումները տարբեր են, թերևս տեղյակ չեն, որ «Քրդական աշխատավորական կուսակցության» զենքերը Սիրիայից են ստացվում»,- հայտարարել է Դավութօղլուն` Բեռլինից Անկարա վերադարձի ճանապարհին զրուցելով լրագրողների հետ: