Ղրղըզստանում ոստիկանը փորձել է զենք վաճառել ահաբեկիչներին

Ղրղըզստան - Ոստիկանները հանդիսավոր միջոցառման ժամանակ, արխիվ

Ղրղըզստանում ոստիկանը ձերբակալվել է ահաբեկիչներին զենք վաճառելու փորձի ժամանակ: Այս մասին տեղեկացրել է երկրի Ազգային անվտանգության ծառայությունը:

Ղրղըզստանի իշխանություններն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, որ վերջին ամիսներին երկրում շատացել են ոստիկանների նկատմամբ հարձակումները մահմեդական ծայրահեղականների կողմից: