Ցյուրիխում կհանդիպեն Քերրին և Լավրովը

Ջոն Քերրի և Սերգեյ Լավրով, արխիվ

Այսօր Ցյուրիխում կհանդիպեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին։

Կողմերը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Իրանում և Կորեական թերակղզում։

Քննարկման առարկա կդառնան նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները։