Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Չեռնոգորիա

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտգործնախարար Իգոր Լուկշիչի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Չեռնոգորիա:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Չեռնոգորիայի գործադիր և օրենսդիր իշխանության բարձրագույն ղեկավարության հետ: