Այսօր և վաղը՝ տեղումներ

Հունվարի 19-20-ը, հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրև և ձնախառն անձրև: Հունվարի 21-22-ը, հունվարի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 7-9 աստիճանով, հունվարի 20-21-ը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում այսօր և վաղը, հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ: Հունվարի 21-22-ը, հունվարի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: