Սիրիան Թուրքիայի «ագրեսիայի» հարցով դիմել է ՄԱԿ-ին

Թուրքիա - Թուրքական բանակի զինծառայողներ և զրահատեխնիկա Սիրիայի սահմանի մերձակայքում, արխիվ

Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին՝ տեղեկացնելով սիրիական սահմանի վրա Թուրքիայի շարունակվող ագրեսիայի մասին, փոխանցում է SANA լրատվական գործակալությունը:

Վերջին հինգ տարիներին Թուրքիան աջակցում է զինյալ խմբավորումների ձևավորմանը, դրանց ներթափանցմանը Սիրիա, սիրիական պետական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ին տեղեկացրել է պաշտոնական Դամասկոսը։