Թուրքիայում ձերբակալվել է 12 դասախոս

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քուրդ ապստամբների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու կոչ հնչեցրած 12 համալսարանական դասախոսների:

Ձերբակալվածների անունները Թուրքիայի ավելի քան 1200 գիտնականների ցանկում են, որոնք իշխանություններից պահանջել են դադարեցնել «քրդերի և տարածաշրջանի մյուս ազգերի կանխամտածված սպանությունները և արտաքսումը»: