Բավարիայի Լանդսհուտ շրջանի ղեկավար Պետեր Դրայերը, դժգոհելով փախստականների հարցում Գերմանիայի դաշնային կառավարության քաղաքականությունից, սիրիացի միգրանտներով լի ավտոբուսն ուղարկել է Բեռլին՝ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակ:
Սակայն արդյունքում Դրայերը ստիպված է եղել սեփական գրպանից վճարել մայրաքաղաքում փախստականների կեցության ծախսերը:
Դրայերի խոսքով, իր այդ հավանական քայլի մասին նա տեղյակ էր պահել Մերկելին դեռ հոկտեմբերին՝ հեռախոսով, փորձելով հակացնել, որ ներգաղթյալներին վերաբերող քաղաքականությունը պետք է փոխել:
Գերմանիան 2015 թվականին ընդունել է ավելի քան մեկ միլիոն փախստական: