Ուորլիքը Ղարաբաղի հարցը քննարկել է Լիդինգթոնի հետ

Դեյվիդ Լիդինգթոն, արխիվ

Երեկ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «լավ քննարկում են ունեցել»։ Այդ մասին գրել է բրիտանացի նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Լավ քննարկում ունեցանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման շուրջ», - գրել է Լիդինգթոնը։

Ավելի վաղ Ուորլիքը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մեկնում է Լոնդոն՝ բրիտանական արտաքին գերատեսչությունում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցությունների համար։