Հանրաքվեին առնչվող 56 դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը հունվարի 11-ի դրությամբ ուսումնասիրել է դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ 514 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 56 դեպքով հարուցվել է քրեական գործ: