Զոհեր և վիրավորներ Եմենում հիվանդանոցի ռմբահարման հետևանքով

Եմեն - Ռմբակոծությունների հետևանքները մայրաքաղաք Սանայում, արխիվ

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնում է, որ Եմենի իր հիվանդանոցներից մեկը երեկ ռմբահարվել է, ինչ հետևանքով 4 մարդ զոհվել, 10-ը վնասվածքներ են ստացել:

Դեռևս պարզ չէ՝ արդյոք հիվանդանոցը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդային հարվածների՞, թե՞ հրթիռակոծման թիրախ է դարձել: