Թուրքիայում վերջին մեկ ամսում առնվազն 448 քուրդ զինյալ է սպանվել

Թուրքական բանակի զինծառայողները պարեկություն են իրականացնում հարավարևելյան Սըռնաք գավառում, արխիվ

Թուրքիայի անվտանգության ուժերը անցած շաբաթավերջին սպանել են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) առնվազն 32 զինյալների:

Պաշտոնական տվյալներով՝ դեկտեմբերի կեսից մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում արգելված խմբավորման 448 անդամ է սպանվել: