Թուրքիայում H1N1 վիրուսից 5 մարդ է մահացել

Վերջին օրերին Թուրքիայում H1N1 վիրուսից, այսինքն խոզի գրիպից 5 մարդ է մահացել: Այդ հիվանդության ախտանիշներով 35 հոգի դիմել է հիվանդանոցներ, վկայակոչելով թուրքական «Միլիյեթ»-ին՝ հաղորդում է APA գործակալությունը:

Ադրբեջանի առողջապահության նախարարության պաշտոնյան հավաստիացրել է, որ երկրում խոզի գրիպի դեպքեր չեն գրանցվել, հիվանդանոցներ դիմողների մեծամասնության մոտ սեզոնային գրիպ է: