Շաբաթ և կիրակի պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր-շնչառական վարակներով հիվանդացության թվի որոշակի ավելացումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: