Բանակցություններ Վաշինգտոնի և Սեուլի միջև

Ամերիկյան և հարավկորեական ռազմանավերը Կորեական թերակղզու ափերին զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում Կորեական թերակղզում ամերիկյան ուժերի և ռազմավարական նշանակության միջոցների տեղակայման շուրջ: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրը, որը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։

Հատկանշական է, որ պաշտոնական Վաշինգտոնի և Սեուլի միջև բանակցությունների հարցն առաջ եկավ, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբի փորձարկման մասին։